Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի Հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, ջրային կոմիտեի ներկայացուցիչները։
Հանդպման ժամանակ խոսվել է Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկի, կապալառուի հետ պայմանագրի ստորագրման և, դրանով պայմանավորված, մայիսի 17-ին հիմնակրեքի արարողութուն պլանավորելու հնարավորության հարցը։
Հեռավար հանդիպման ժամանակ քննարկվել են նաև KFW -ի հետ իրականացվող մյուս ծրագրերի ընթացքի վերաբերյալ հարցեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
