26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » ԱՄՆ-ն սկսել է վիզաներ տրամադրել ՌԴ պատվիրակությանը` Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
Աշխարհ

ԱՄՆ-ն սկսել է վիզաներ տրամադրել ՌԴ պատվիրակությանը` Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար

Ամերիկյան կողմն սկսել է վիզաներ տրամադրել ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ ՌԴ պատվիրակության անդամներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար: Ըստ ՌԴ արտգործնախարարության՝ ռուսաստանցի լրագրողներին վիզաներ տրամադրելու հետ կապված իրավիճակը փակուղային է: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Ամերիկյան կողմն սկսել է վիզաներ տրամադրել ՌԴ պատվիրակությանը, որը գլխավորելու է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու համար, որտեղ Ռուսաստանը նախագահում է ապրիլ ամսից»,- պարզաբանել են գերատեսչությունում։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ պատվիրակության աշխատանքը լուսաբանող ռուսաստանցի լրագրողներին վիզաների տրամադրման հետ կապված փակուղային իրավիճակը պահպանվում է։

Բեռնում.....