16.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Զինծառայողը հրազենային վնասված է ստացել գլխի շրջանում. հարուցվել է քրեական վարույթ
Այլ Լուրեր

Զինծառայողը հրազենային վնասված է ստացել գլխի շրջանում. հարուցվել է քրեական վարույթ

ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ զորամասի զինծառայող, շարքային Հ. Ս.-ն մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի տակից արձակված կրակոցից գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել կայազորային հոսպիտալ: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունըէ նշելով, որ նախնական տվյալներով զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից։ 

Ծանուցումհանցանքի համար մեղադրվողըհամարվում է անմեղքանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանվածկարգովդատարանիօրինական ուժի մեջմտած դատավճռով:

Բեռնում.....