21.1 C
Yerevan
5 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Թուրքիան և Եգիպտոսը կկարգավորեն միջպետական հարաբերությունները
Այլ Լուրեր

Թուրքիան և Եգիպտոսը կկարգավորեն միջպետական հարաբերությունները

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ նախօրեին Անկարայում կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան և Եգիպտոսը ծրագրում են բարելավել միջպետական կապերը, վերականգնել դիվանագիտկան հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը Լիբիայում կայունություն ապահովելու համար։

Չավուշօղլուն նշել է, որ Լիբիայի հարցով կողմերը ծրագրում են սերտ համագործակցություն սկսել:

«Լիբիայի հարցում այսուհետ ավելի սերտորեն կհամագործակցենք: Այսօրվա մեր հանդիպման ժամանակ մենք տեսանք, որ մեր տեսակետներն ըստ էության շատ տարբեր չեն, բայց մենք այլ կերպ ենք մտածում որոշ մեթոդների շուրջ»,-ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով երկու երկրները կաշխատեն Լիբիայում երկար սպասված նախագահական ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզի վրա:

Իր հերթին Շուքրին ասել էր, որ Անկարայի և Կահիրեի միջև կա փոխադարձ կամք Լիբիային վերաբերվող հարցերի շուրջ, և որ երկու երկրները նոր կառավարության ձևավորման հարցում միևնույն տեսակետն ունեն, որը կայանում է Լիբիայի ժողովրդի կամքը ներկայացնելու և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ կառավարության ձևավորման մեջ։

Չավուշօղլուն իր ելույթի ընթացքում հայտարարել էր, որ կողմերը հստակ քայլեր են ձեռնարկում դեսպանների նշանակման հարցում։

«Թուրքիան և Եգիպտոսը կոնկրետ քայլեր են ձեռնարկում դիվանագիտական ներկայացուցչությունը դեսպանների մակարդակին բարձրացնելու համար»,- ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը ՝ հավելելով, որ երկու երկրները շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ՝ այդ մասին լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու համար։

Շուքրին էլ ասել էր, որ կողմերն ունեն ուժեղ քաղաքական կամք՝ Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար։

Երկու նախարարները նշել են նաև, որ կողմերն աշխատում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հնարավոր հանդիպման ուղղությամբ։

Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են երկու կողմերի գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով Եգիպտոսում 2013 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որի արդյուքնում տապալվել էր Թուրքիայի աջակցությունը վաելող «Մուսուլման եղբայրենր» իսլամական շարժմանը հարող և արդեն հանգուցյալ նախագահ Մուհամմեդ Մուրսիին:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Չավուշօղլուն Շուքրիի հրավերով մեկօրյա պաշտոնական այց էր կատարել Կահիրե, որը վերջին 11 տարվա ընթացքում դարձել էր առաջինը։

Անկարայում և Կահիրեում արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցությունները սկսվել էին դեռ 2021 թվականին, երբ Թուրքիան ձգտում էր ավելի լավ կապեր հաստատել Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ:

Ընդգծենք, որ Եգիպտոսի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների առանցաքային բաղադրիչ էր նաև Լիբայի հետ կապված հացը: 2011 թվականին Մուամմար Կադդաֆի վարչակարգը տապալալեուց հետո երկիրը ներքաշվել է երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ: Ներկայումս երկրի աևմտյան հատվածում և մայրաքաղաք Տրիպոլիում իշխանությունը պատկանում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը, որին լայն ռազմական աջակցություն է ցույց տալիս Թուրքիան: Իսկ ահա երկրի արևելքում՝ Տոբրուկ կենտրոնով իշխանությունը պատկանում է այսպես կոչված «Լիբիայի ներկայացուցիչների պալատին», որի բանակի գլխավոր հրամանատարը Հալիֆա Հաֆթարն է, ով էլ աջակցություն է ստանում Եգիպտոսից և Ռուսաստանից: 

Բեռնում.....