16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Հայ պատգամավորները Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկել միջազգային գործընկերներին. եղել են արձագանքներ
Այլ Լուրեր

Հայ պատգամավորները Ադրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկել միջազգային գործընկերներին. եղել են արձագանքներ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ: 

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հրապարակումից, հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը և մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները և կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում:

Նշվում է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները և կառույցների ներկայացուցիչները:

Բեռնում.....