Գիշերը օրգանիզմը հանգստանում է, այդ պատճառով էլ քնելուց առաջ ուտել խորհուրդ չի տրվում: Սակայն կան մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել ուշ ժամերին սնվելու սովորությունից:
Դիետոլոգ Ալեքսանդրա Ռազարենովան Sputnik ռադիոկայանի հետ զրույցում նշել է այն մթերքները, որոնք շատ խիստ ցանկության դեպքում կարելի է ուտել ուշ ժամի՝ առանց օրգանիզմին լուրջ վնաս հասցնելու:
Քանի որ ուշ ժամի մարսողությունը դանդաղում է, պետք է խուսափել ուշ ժամի ածխաջրեր պարունակող մթերք ուտելուց, նշել է մասնագետը:
«Խուսափեք քաղցրեղեն, մակարոնեղեն, օսլա պարունակող բանջարեղեն, արագ սնունդ, ալկոհոլ օգտագործելուց քնելուց առաջ: Դրանք միանգամից բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը»,- նշում է նա:
Եթե ոչ մի կերպ չեք դիմանում քաղցի զգացողությանը, ապա քնելուց առաջ գոնե այնպիսի մթերք է պետք ուտել, որ օրգանիզմին մինիմալ վնաս հասցնես: Այդպիսի մթերքներից են սպիտակուց պարունակող մթերքները:
«Մի կտոր տավարի միս, հավի միս, նուշ, խաշած ձու, ավոկադո: Այս մթերքները քիչ են վնասում օրգանիզմին, եթե ուշ ժամի ուտեք»,- նշել է մասնագետը:
