26.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Հնդկաստանում ուղիղ եթերում գնդակահարել են նախկին պատգամավորին և նրա եղբորը
Աշխարհ

Հնդկաստանում ուղիղ եթերում գնդակահարել են նախկին պատգամավորին և նրա եղբորը

Հնդկաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Աթիք Ահմեդը, որը դատապարտված էր առևանգման համար, ուղիղ եթերում գնդակահարվել է իր եղբոր հետ միասին: Այս մասին հաղորդում է CNN-ը:

1681640954-India-shooting-6.jpg (30 KB)

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին: Ուտար Պրադեշի նահանգի Պրայագրաջ քաղաքում: Ըստ CNN-ի՝ Աթիք Ահմեդը և նրա եղբայր Աշրաֆ Ահմեդը ոստիկանների ուղեկցությամբ գնում էին բժշկական հետազոտության, ինչը հեռարձակվում էր ուղիղ եթերում:

Համացանցում տարածված կադրերում հրաձիգը ոստիկանների ուսերի վրայով ատրճանակը մոտեցնում է նախկին պատգամավոր Աթիք Ահմեդի ճակատին և կրակում: Նրա եղբորը՝ Աշրաֆ Ահմեդին, նույնպես կրակում են: Երկու եղբայրներն էլ վայրկյանների ընթացքում մահանում են:

2023-04-16-Spot-where-former-Indian-lawmaker-and-brother-were-killed.jpeg (73 KB)

Ոստիկաններն անմիջապես ձերբակալել են սպանությունն իրականացնող երեք կասկածյալներին: Ըստ լրատվամիջոցների՝ մարդասպանները եղել են մարդկանց ամբոխի մեջ և ներկայացել որպես լրագրողներ:

Երկու եղբայրները, ենթադրաբար, ղեկավարում են տեղի հանցավոր կազմակերպություններից մեկը: Անցյալ շաբաթ ոստիկանությունը Ջհանսի քաղաքում սպանել էր Աթիք Ահմեդի որդուն, որին մեղադրում էին սպանության մեջ. գործը կապված էր Ուտար Պրադեշում գործող մաֆիայի հետ:

Երկու եղբայրների սպանությունից հետո հնարավոր խռովություններից խուսափելու համար Ուտար Պրադեշի կառավարությունն արգելել է 4 հոգուց ավելի խմբերով հավաքներն ամբողջ նահանգում: 

Բեռնում.....