17.1 C
Yerevan
23 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 21.05.2023
Գլխավոր » Երևանում օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր ունենք. Ավինյան
Այլ Լուրեր

Երևանում օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր ունենք. Ավինյան

 Երևան քաղաքում օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր կա, հիմնական պատճառները երեքն են:

Այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Ավինյանը, խոսելով շինարարական հրապարակները միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորելու կարգավորումներից, ասաց. «Երևան քաղաքում մենք ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, որոնք գալիս են հիմնականում 3 հարուցիչներից: Առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, գրեթե վստահ եմ, փոշու որսիչ կայաններ չունեն: Այստեղ վստահաբար ունենք անելիքներ: Երկրորդն, իհարկե, շինարարությունն է, որն արդեն շատ մեծ ծավալների է հասնում Երևանում»:

 Նախորդ տարի 4000-ից ավելի շինթույլտվություններ են տրվել միայն Երևան քաղաքում: Փոխքաղաքապետն ընդգծեց՝ պարտավոր են ճիշտ բանաձևը գտնել և խնդիրը լուծել, որ կառավարեն իրավիճակը:
Նա որպես օդի աղտոտվածության երրորդ հարուցիչ նշեց տրանսպորտը: Տրանսպորտային միջոցները Երևանում մեծ քանակով են ավելացել: Փոխքաղաքապետն այս համատեքստում հիշեցրեց տրանսպորտային բարեփոխումների օրակարգը:

 «Դրանով  հասարակական տրանսպորտը շարունակաբար ավելի մեծ առավելություն է ստանալու՝ մեծաքանակ ավտոմեքենաների նկատմամբ: Եթե, օրինակ, 1 MAN ավտոբուսը կարող է տեղափոխել նույնքան մարդ, ինչքան 80 մարդատար ավտոմեքենան, ես կարծում եմ, որ այն քայլերը, որոնք մենք իրականացնում ենք՝ որոշ դեպքերում նույնիսկ կոշտ թվացող, արդարացված են: Եվ մենք պետք է շարունակենք այդ ընթացքը»,-ասաց Ավինյանը:
Բեռնում.....