16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Երևանում նախատեսվում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն. Ավինյան
Այլ Լուրեր

Երևանում նախատեսվում է ստեղծել մունիցիպալ ոստիկանություն. Ավինյան

Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա:  Այս մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում:

«Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Եվ մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,-ասաց Ավինյանը:

Նա խնդրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը: 2 ամսվա ընթացքում արդյունքները պետք է քննարկեն քաղաքապետարանում: Ավինյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխության փաթեթի կարիք է լինելու:

Բեռնում.....