26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » ԱՄՆ-ը հաղորդել է Սիրիայում ԻՊ-ի պարագլուխներից մեկի հնարավոր ոչնչացման մասին
Աշխարհ

ԱՄՆ-ը հաղորդել է Սիրիայում ԻՊ-ի պարագլուխներից մեկի հնարավոր ոչնչացման մասին

ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկի հնարավոր ոչնչացման մասին։

Ըստ CENTCOM-ի մամուլի տեղեկագրի՝ ԱՄՆ-ի ուժերն այսօր վաղ առավոտյան ուղղաթիռով ռեյդ են անցկացրել Սիրիայի հյուսիսում`թիրախավորելով ԻՊ-ի պարագլխին, որը «պատասխանատու էր Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար»:

«Ռեյդի արդյունքում թիրախավորված անձն, ամենայն հավանականությամբ, զոհվել է», — ասվում է մամուլի տեղեկագրում:

Հաղորդվում է նաև, որ գործողության ընթացքում սպանվել է ևս երկու զինված մարդ։ CENTCOM-ի հրամանատար, գեներալ Մայքլ «Էրիկ» Կուրիլլան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի իր «անողոք արշավն ԻՊ-ի դեմ»:

CENTCOM-ում նշել են, որ գործողության հաջող իրականացման համար նախապես կատարվել է մանրամասն պլանավորում: Գործողության ընթացքում ոչ մի ամերիկացի զինվոր, ինչպես նաև խաղաղ բնակիչ չի տուժել։

Բեռնում.....