29.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին Եվրոպայի առաջնության շրջանակներում
Սպորտ

Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին Եվրոպայի առաջնության շրջանակներում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Կիսաեզրափակիչում Վազգեն Թևանյանը մրցելու է ռումինացի Ստեֆան Կոմանի հետ

ՄԵկնարկային փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) մեկնարկային գոտեմարտում 5։1 հաշվով հաղթել էր բուլղարացի Միխայիլ Իլիև Գերգիևին։

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանն էլ խոշոր՝ 10:0 հաշվով հաղթել էր իսրայելցի Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերին:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում է ապրիլի 17-23-ը։

Հայաստանը ներկայացնում են Մանվել Խնձրցյանը(57 կգ), Արսեն Հարությունյանը(61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը(70 կգ), Հրայր Ալիխանյանը(74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97կգ):

Բեռնում.....