Հայաստանին ոչ մի տուգանք կամ պատժամիջոց չի սպառնում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպից:
«Որևէ ֆինանսական տուգանք, անգամ մեկ լումայի չափով մեզ չի սպառնում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ պատահած միջադեպի պատճառով: Այլ տուգանքներ, ոչինչ չկա: Պարզապես, մեզ համար բարդացավ հաջորդ տարի աշխարհի առաջնության հյուրընկալությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գիլոյանը:
