16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Իրանում 10 զինվորականներ դատապարտվել են 2020 թվականին ուկրաինական քաղաքացիական օդանավի խոցման համար
Այլ Լուրեր

Իրանում 10 զինվորականներ դատապարտվել են 2020 թվականին ուկրաինական քաղաքացիական օդանավի խոցման համար

Իրանում 10 զինվորականներ դատապարտվել են տարբեր տարիների ազատազրկման՝ կապված 2020 թվականի հունվարին ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման մեջ ունեցած դերի հետ։

Հիշեցնենք, 2020 թվականի հունվարի 8-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը, իրանական կողմի պնդմամբ, սխալմամբ խոցել էր ուկրաինական ավիաուղիներին պատկանող PS 752  ինքնաթիռը, որն այդ ժամանակ Թեհրանից ուղևորվում էր Կիև: Ինքնաթիռի բոլոր՝ 176 ուղևորները մահացել էին։ Ուղևորների մասը Իրանի և Կանադայի քաղաքացիներ էին եղել։ Ուկրաինայի քաղաքացիների թիվը եղել էր 11-ը:

Դատարանի կողմից հրապարակված վճռի մասին կիրակի օրը հայտնել էր իրանական Mizan Online դատական կայքը, որի տվյալներով ստորաբաժանման հրամանատարը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ ենթակաները՝ 1-3 տարի ազատազրկամն:

Դատարանը եզրակացրել է, որ հրամանատարը սխալ է գնահատել իրավիճակը և գործել է սխալ այն համոզմունքի հիման վրա, որ դա թշնամական օդային թիրախ է, որը պետք է խոցվի, նշված է կայքում:

Այս գործի քննությունը եղել է երկրի վերջին մի քանի տարիների կարևորագույն, զգայուն և բարդ դատական գործընթացներից մեկը:

Իրանի իշխանությունները 2020 թվականին արագ ընդունել էին ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը՝ հակաօդային պաշտպանության գործողություններն անվանելով լարված միջավայրում կատարված սխալ։ Աղետից օրեր առաջ Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի գործողության արդյունքում սպանվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ ներառված «Քուդսի» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որից հետո իրանցի զինվորականները հարձակումներ էին սկսել Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների վրա։

Հունվար ամսին ստեղծված լարված իրադրության պայմաններում Թեհրանում չէին բացառում ԱՄՆ-ի կողմից սպասվող հարվածները, որի շրջանակներում էր երկրի ՀՕՊ ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության:

Նշենք նաև, որ ինքնաթիռի կործանումից հետո Իրանի իշխանությունները զոհերից յուրաքանչյուրի հարազատներին 150 հազար դոլարի փոխհատուցում են առաջարկել։ Սակայն ոչ բոլորն են համաձայնել առաջարկվող թվի հետ:

Կանադայի իշխանությունները նախորդ տարի հայտարարել էին, որ ինքնաթիռի կործանման ժամանակ կանխամտածվածության ապացույցներ չեն գտել: Կանադական դատարանն էլ զոհերից վեցի ընտանիքներին 84 միլիոն դոլար և տոկոսներ տրամադրելու վճիռ էր կայացրել։

Նախորդ տարի Մեծ յոթնյակի երկրներն էլ համատեղ հայտարարության մեջ ընդգծել էին, որ Իրանը պետք է պատասխանատվություն կրի PS752 չվերթի խոցման համար:

«Մենք շարունակում ենք աջակցել միջազգային ջանքերին՝ Իրանին պատասխանատվության ենթարկելու «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների 752» չվերթի անօրինական կործանման համար», — ասվում էր 2022 թվականի հունիսի 28-ի հայտարարության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

Իրանում հայտնել են, որ մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Անի Գրիգորյան

Հայաստանի և Իրանի ֆինանսների նախարարները կարևորել են երկու երկրների միջև տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը

Անի Գրիգորյան

Իրանը կորոնավիրուսի 5-րդ ալիքին բախվելու մտավախություն ունի

Անի Գրիգորյան
Բեռնում.....