12.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի փոխնախագահին
Այլ Լուրեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ» ընկերության գլխավոր փոխնախագահ Գրեգուար Վերդոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ծխելու դեմ պայքարի լայն արշավ և այդ ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեշնլ»-ի կողմից գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, ընկերության գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը, քանի որ տեխնոլոգիական և գիտական նորարարությունները կարող են նպաստել ծխելու վնասի նվազեցմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել գիտահետազոտական նախագծերի ուղղությամբ հետագա համագործակցության ծրագրերն ու նախաձեռնությունները:

Այս համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Անի Գրիգորյան

ՀՀ կառավարության, ԱԺ-ի վարչական շենքերում իրավախախտումներ թույլ տված անձանց ինքնությունը ճշտվել է

Անի Գրիգորյան

ՀՀ կառավարության որոշումը՝ ՌԴ հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին

Աշխեն
Բեռնում.....