12.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » «Ես այս ձեռքով կատարել եմ հրամանը՝ սպանել եմ երեխաներին». Վագներ ՄՌԸ նախկին հրամանատարները պատմել են Եվգենի Պրիգոժինի հրամանով Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների մասին
Այլ Լուրեր

«Ես այս ձեռքով կատարել եմ հրամանը՝ սպանել եմ երեխաներին». Վագներ ՄՌԸ նախկին հրամանատարները պատմել են Եվգենի Պրիգոժինի հրամանով Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների մասին

Ռուսական Վագներ մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) ստորաբաժանումների նախկին հրամանատարները ռուսական Gulagu.net իրավապաշտպան նախագծին պատմել են Ուկրաինայում կատարված զանգվածային ռազմական հանցագործությունների մասին, որոնք նրանք կատարել են իրենց առաջնորդ Եվգենի Պրիգոժինի հրամանով, որը շատերին հայտնի է որպես Պուտինի խոհարար։

Ռազմական խմբավորման նախկին հրամանատարների ցուցմունքներով տեսանյութը հրապարակվել է երկուշաբթի՝ ապրիլի 17-ին։

Gulagu.net-ը շփվել է ռուսական բանտերի նախկին բանտարկյալներ Ազամատ Ուլդարովի և Ալեքսեյ Սավիչևի հետ, որոնց Պրիգոժինը հավաքագրել է իր ղեկավարած Վագներ ՄՌԸ-ի կազմում: Ինչպես Ուլդարովին, այնպես էլ Սավիչևին անձամբ ներում են շնորհվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի օգոստոսի վերջին և սեպտեմբերին՝ Ուկրաինայում Վագների կազմում 6 ամիս կռվելուց հետո։ Ըստ Gulagu.net-ի, այդ երկուսն էլ «100%-ով այժմ գտնվում են Ռուսաստանում»։

Երկու նախկին բանտարկյալները խոստովանել են իրենց ռազմական հանցագործությունները՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես են դաժանաբար սպանել մարդկանց Ուկրաինայում։ Նրանք, մասնավորապես, պատմել են, թե ինչպես են գնդակահարել ուկրաինացի ավելի քան 20 երեխաների և դեռահասների, պատմել են, թե ինչպես փայթեցրել փոսը, որտեղ ավելի քան 50 վիրավոր գերիներ են եղել և այլն: Վագների նախկին հրամանատարների խոսքով, սպանությունների հրամանները տվել են և՛ անձամբ Պրիգոժինը, և՛ ստորաբաժանումների հրամանատարները։ Վագների ղեկավարը նաև անձամբ էր հավանություն տալիս սպանությունների ահաբեկչական մեթոդներին ու դաժանությանը, պատմել են Gulagu.net-ում։

«Ես այս ձեռքով հրամանը կատարեցի՝ երեխաներին սպանեցի […] Այն, ինչ արեցինք, երբ մտանք Սոլեդար ու Բախմուտ, տեսարան էր։ Մեզ հրաման տրվեց մաքրել և ոչնչացնել բոլորին[…] Մենք քայլում էինք՝ 150 վագներականներ և սպանում բոլորին՝ կանանց, տղամարդկանց, թոշակառուներին և երեխաներին, ներառյալ փոքր, հինգ տարեկան երեխաներին», — պատմել է Ուլդարովը Gulagu.net-ին:

Ուլդարովը խոստովանել է նաև, որ անձամբ հրամայել է սպանել նկուղում թաքնված «300-400 հոգու»։ Մասնավորապես, ըստ նրա, նրանց թվում եղել է «մոտ 40 երեխա»։

Սավիչևը պատմել է, որ 2023 թվականի փետրվարին ռազմագերիների փոխանակումից հետո ռուս սպաները հրաման են տվել «առանց խոսքի գնդակահարել բոլորին, ովքեր 15 տարեկանից բարձր են»։ Դրանից հետո մյուսների հետ մահապատժի են ենթարկել մոտ 10 դեռահասների։ Սավիչևը նաև ասել է, որ Վագներում մարդկանց գնդակահարում են հրամաններին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանելու հրամանին չենթարկվելու համար։

Վագների երկու նախկին զինյալների ցուցմունքների հրապարակումից հետո Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն ասել է, որ խոստովանական ցուցմունքները քիչ են, և որ անհրաժեշտ է պատիժ՝ «դաժան և արդարացի»։

«Ռուս ահաբեկիչները խոստովանել են, որ Բախմուտում և Սոլեդարում սպանել են ուկրաինացի երեխաների։ Այժմ խոսքը գնում է Վագներ ՄՌԸ-ի ռազմական հանցագործների մասին, բայց դա նաև լույս է սփռում Ուկրաինայում ռուսական բանակի հանցագործությունների վրա։ Նրանք գողանում են մեր երեխաներին և սպանում […] Մենք կպարզենք հանցագործությունների բոլոր փաստերը և կգտնենք բոլոր նրանց, ովքեր կատարել են դրանք։ Մենք ամեն ինչ անում ենք մեր երեխաներին վերադարձնելու համար»,- գրել է նա Տելեգրամում։

Նույն օրը Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է սկսել Եվգենի Պրիգոժինի նկատմամբ նրա և նրա ենթակաների կողմից կատարված ռազմական հանցագործությունների համար։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը, ապա հրապարակման պահին այն դեռ «չէր նկատել» նաև կարևոր ապացույցները Վագներ ՄՌԸ-ի վարձկանների կողմից ավելի քան 70 ռուսների սպանության վերաբերյալ։

Իսկ ահա Եվգենի Պրիգոժինը արդեն սկսել է գործել։ Նրա անվտանգության ծառայության աշխատակիցները անմիջապես սկսեցին սպառնալ Ալեքսեյ Սավիչևին և Ազամատ Ուլդարովին՝ ստիպելու նրանց հրաժարվել ցուցմունք տալուց իրենց հայտնի առանձնապես ծանր հանցագործությունների մասին: Նրանցից պահանջել են նաև զրպարտել Gulagu.net նախագծի ղեկավար Վլադիմիր Օսեչկինին: Ստացված սպառնալիքներից հետո Վլադիմիր Օսեչկինը կրկին կապ է հաստատել երկու նախկին զինյալների հետ և ձայնագրել նոր հարցազրույց, որտեղ նրանք պատմել են այդ սպառնալիքների մասին։

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ եթե Ազամաթի կամ Ալեքսեյի հետ մոտ ապագայում ինչ-որ բան պատահի, 16 հարկանի շենքի բարձրությունից մուրճ ընկնի նրանց վրա, նրանք սայթաքեն ու ընկնեն Վոլգա կամ նման մի բան, ապա նրանց մահվան պատասխանատվությունը կրելու է Եվգենի Պրիգոժինը»,- ասել է Օսեչկինը Վագներ ՄՌԸ-ի նախկին հրամանատարների հասցեին հնչեցրած սպառնալիքներից հետո։

Վագներ ՄՌԸ-ի հանցագործությունների բացահայտման արդյունքներով Վլադիմիր Օսեչկինը հրապարակել է նոր մեծ տեսանյութ, որը կարող եք դիտել այս հղումով։

Ապրիլի 16-ի զեկույցում ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW) հայտնել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական ռազմական հրամանատարությունը սկսել է ավելի սերտորեն համագործակցել Վագներ ՄՌԸ-ի հետ, հավանաբար Բախմուտը գրավելու նպատակով, որի հաար կռիվները շարունակվում են 2022 թվականի հուլիսից։

Նշենք նաև, ս.թ. հունվարի 26-ին Միացյալ Նահանգները Վագներ ՄՌԸ-ն ճանաչել է որպես անդրազգային հանցավոր կազմակերպություն։ Մի քանի օր անց Ուկրաինայի Գերագույն Ռադան այն նույնպես ճանաչեց որպես միջազգային հանցավոր կազմակերպություն։

Վլադիմիր Օսեչկինի գլխավորած Gulagu.net նախագիծն ավելի քան 11 տարի հետևողականորեն բացահայտում է ՌԴ ուժային կառույցների կոռուպցիայի և կամայականության փաստերը։ Նախագիծը պայքարում է կոռումպացված պաշտոնյաների դեմ, բացահայտում է կազմակերպված հանցավոր խմբերը, ինչպես նաև աջակցում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում կատարված մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հետաքննությանը:

Բեռնում.....