26.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » G7 երկրները հայտարարել են, որ արգելափակելու են ռուսական ակտիվները մինչև պատերազմի ավարտը և Ուկրաինային պատճառված վնասը փոխհատուցելը
Կարևոր

G7 երկրները հայտարարել են, որ արգելափակելու են ռուսական ակտիվները մինչև պատերազմի ավարտը և Ուկրաինային պատճառված վնասը փոխհատուցելը

«Մեծ յոթնյակը» (G7) մտադիր է արգելափակել ռուսական ակտիվները մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտը, ասվում է աշխարհի յոթ զարգացած երկրների խմբի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները մեր իրավասություններում կմնան անշարժ, քանի դեռ չի լուծվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման հետ կապված հակամարտությունը։ Հակամարտության ցանկացած կարգավորում պետք է ապահովի, որ Ռուսաստանը վճարի [Ուկրաինային] պատճառված վնասի համար»,- ասվում է փաստաթղթում։

Բացի այդ, «Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են էլ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և խստորեն հետևել դրանց իրականացմանը: Նրանք նաև մտադիր են համակարգել ջանքերը երրորդ երկրեների կողմից Ռուսաստան զենքի մատակարարումը կանխելու և ռուսական ագրեսիան ֆինանսավորողների դեմ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԵՄ երկրները և նրանց միացած երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստները իրենց իրավասություններում:

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի գնահատմամբ, պատժամիջոցները Մոսկվային զրկել են մոտ 300 միլիարդ դոլարից։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ապրիլի 18-ին ասել է, որ Կենտրոնական բանկն աշխատում է սառեցված պահուստները վերադարձնելու ուղղությամբ։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում սառեցվել են «ոչ բարեկամական երկրներից» ոչ ռեզիդենտների միջոցները, ինչը, իր հերթին, «ձևավորում է ՌԴ բանակցային դիրքերն այս հարցում»։

Նմանատիպ Հոդվածներ

Գերմանիան դեմ չէ, եթե երրորդ երկրները Leopard 2 տանկեր մատակարարեն Ուկրաինային և դրանց կիրառման համար պատրաստեն անձնակազմեր

Սերինե

Ուկրաինան առաջիկայում ծանր սպառազինության հերթական խմբաքանակը կստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Անի Գրիգորյան

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքը գրավելու մասին

Սերինե
Բեռնում.....