Եգիպտոսի իշխանությունները հրաժարվել են ռուսական բանակի համար հրթիռներ արտադրելու ծրագրից։ Նման որոշում, գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով համացանցում հայտնված ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերին, կայացվել է ԱՄՆ-ի միջամտությունից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան հետախուզության գաղտնի փաստաթղթերի արտահոսքի արդյունքում հայտնի էր դարձել, որ Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսին փետրվարին հանձնարարել էր պատրաստել գաղտնի պլան՝ Ռուսաստանի համար 40,000 հրթիռների արտադրելու վերաբերյալ։
Այնուամենայնիվ, մարտի սկզբին ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի Եգիպտոս կատարած այցերից հետո, Ռուսաստանի համար հրթիռների մատակարարման ծրագիրը «կասեցվել է»:
Փոխարենը, գրում է The Washington Post-ը, Եգիպտոսը համաձայնել է ԱՄՆ-ին վաճառել ուկրաինական բանակի համար ննախատեսված 152 մմ և 155 մմ արկեր։ Ըստ թերթի, սա Ջո Բայդենի վարչակազմի «ակնհայտ դիվանագիտական հաղթանակ» համարվում։
