Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, այս մասին հաղորդում են սիրիական պետական լրատվամիջոցները, ինչը հանդիսանում է Սիրիայի տասնամյա տարածաշրջանային մեկուսացմանը վերջ տալու ուղղությամբ դեռևս ամենակարևոր քայլը:
Ավելի վաղ Սուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարության թվիթերյան էջում հայտնված գրառման մեջ նշվում էր որ «Արտաքին գործերի նախարար Արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն և Դամասկոսի միջազգային օդանավակայանում ընդունելության է արժանացել Սիրիայի նախագահական գործերի հավատարմատար Մանսուր Ազամի կողմից»:
Հաջրոդող մեկ այլ գրառման մեջ էլ նշվում էր. «Նորին Մեծության այցը Սիրիա տեղի է ունենում Թագավորության ձգտումների և շահագրգռվածության շրջանակներում՝ հասնելու սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը, որը վերջ կդնի դրա բոլոր հետևանքներին և կպահպանի Սիրիայի միասնությունը, անվտանգությունը, կայունությունը և արաբական ինքնությունը, ինչպես նաև Սիրիային կվերադարձնի իր արաբական շրջապատ, որպեսզի դա օգուտներ բերի նրա եղբայրական ժողովրդին»:
Ընդգծենք, որ Սուդյան Արաբիայի ԱԳ նախարարի այցը Դամասկոս տեղի է ունենում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեկդադի Ալ-Ռիադ կատարած այցից մեկ շաբաթ անց, որը 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո երկու երկրների միջև տեղի ունեցած առաջին պաշտոնական այցն էր:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի այցը նույնպես առաջինն է քաղաքացիական պաերազմի մեկնարկից ի վեր:
Ալ-Ասադի ռեժիմը քաղաքականապես մեկուսացված է եղել երկրում հակամարտության մեկանրկից հետո, սակայն վերջին շաբաթվա ընթացքում արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ակտիվություն է սկսվել, որը հաջորդում է Սաուդյան Արաբիայի Թագավորության և Սիրիայի դաշնակից Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2016 թվականից ընդհատված հարաբերությունները վերականգնելու համաձայանության ձեռք բերամնը՝ կատարված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջնորդությամբ:
Նշենք նաև, որ նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի խնդրանքով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրների՝ Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի նախարարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները Ջիդդա քաղաքում հանդիպում էին անցկացրել, որի շրջանակներում քննարկվել էր Սիրիայի դիվանագիտական մեկուսացմանը վերջ դնելու և Արաբական լիգա վերդառնալու հարցերը:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ դիվանագետներն ընդգծել են «արաբական ղեկավարություն ունենալու կարևորագույն դերը՝ Սիրիայում ճգնաժամը վերջ տալու ջանքերի շրջանակներում», սակայն որոշ ԶԼՄ-ների հայտնած տեղեկություններ ցույց են տալիս, որ մի քանի երկրներ դեռևս դեմ են Արաբական լիգա Սիրիայի վերադարձին:
Սիրիայի մասնակցությունը Արաբական պետությունների լիգային կասեցվել էր 2011 թվականին, երբ գրեթե բոլոր կողմերից սկսել էին Ասադին մեղադրել երկրով մեկ սկսված ցուցերը դաժանաբար ճնշելու և դրա համար ռազմական ուժ կիրառելու մեջ:
Սաուդյան Արաբիան Ալ-Ասադի կառավարության հետ դիվանակգիտական կապերը խզել էր 2012 թվականին: Այդ ժամանակից ի վեր Ալ- Ռիադը հրապարակայնորեն հայտարարում էր Ալ-Ասադի պաշտոնանակության և իշխանությունից հեռանալու անհրաժեշտությունը, զուգահեռաբար ֆինանասկան և ռազմական աջակցություն ցուցաբերելով սիրիացի ապստամբներին պատերազմի վաղ փուլերում:
Պարսից ծոցի միապետություններից և սիրիական ընդդիմությանը աջակցողներից առաջինը Դամասկոսի հետ հարաբերությունները վերականգնել էր Արաբական Միացիալ Էմիրությունները, որը կրկին կատարվում էր Սիրիային արաբական շախարհի մեկուսացումից դուրս բերելու պատրսաստակամության շրջանակներում:
