Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը մրցեց Բուլղարիայից Միկյայ Նաիմի հետ: Թևանյանը հաղթեց մրցակցին 12:1 հաշվով:
23-ամյա Թևանյանը մինչ այս դարձել է աշխարհի գավաթի անհատական խաղարկության հաղթող, ինչպես նաև մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Նա հաղթել է նաև Մ23 աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
