13.1 C
Yerevan
21 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 20.05.2023
Գլխավոր » Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
Այլ Լուրեր

Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսակցել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր տեսակցել են Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց  ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Տեսակցությունների շրջանակում ադրբեջանցիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների անդամների հետ՝ Կարմիր Խաչի նամակների միջոցով»,- ասաց նա:

Ամատունին նշեց, որ կալանավորված ադրբեջանցի զինծառայողների  առողջական վիճակի, պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը քննարկում են միայն պահող իշխանությունների հետ։

Բեռնում.....