13.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Կրեմլում անհրաժեշտություն են համարում ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումը
Այլ Լուրեր

Կրեմլում անհրաժեշտություն են համարում ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար։ Պեսկովն ընդգծել է, որ դրանց իրականացումն անհրաժեշտություն է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլը, որը կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջ շարժվելուն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական և իրատեսական հիմքն են կարգավորման համար։ Նա հայտարարել է, որ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարումը համարում են անհրաժեշտություն և դրանց այլընտրանք չկա։

Բեռնում.....