17.1 C
Yerevan
30 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 29.05.2023
Գլխավոր » Ի պատիվ ՀՀ նախագահի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ
Այլ Լուրեր

Ի պատիվ ՀՀ նախագահի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով՝ բարձր գնահատելով երկկողմ բարեկամական հարաբերություններն ու բարձր մակարդակի համագործակցությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ առանձնահատուկ ընդգծվել են Լիտվայի և Հայաստանի միջև ամուր արժեհամակարգային ընդհանրությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների գերակայության սկզբունքների վրա:

Բեռնում.....