26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Շվեյցարական Credit Suisse բանկը մինչև 2020 թվականը շարունակել է սպասարկել բարձրաստիճան նացիստների ​​հաշիվները
Այլ Լուրեր

Շվեյցարական Credit Suisse բանկը մինչև 2020 թվականը շարունակել է սպասարկել բարձրաստիճան նացիստների ​​հաշիվները

Շվեյցարական Credit Suisse բանկը մինչև 2020 թվականը սպասարկել է բանկային հաշիվներ՝ կապված գերմանացի և արգենտինացի նացիստների հետ, ասվում է ԱՄՆ Սենատի բյուջետային հանձնաժողովի հետաքննությունում:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ Credit Suisse-ը սպասարկել է առնվազն 99 անձանց հաշիվներ, ովքեր եղել են Գերմանիայում նացիստական ​​բարձրաստիճան պաշտոնյաներ, կամ Արգենտինայում նացիստների հետ կապված խմբերի անդամներ:

Արգենտինայի նացիստական խմբավորումների հետ կապված 70 հաշիվ բացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Այս հաշիվներից առնվազն 14-ը բաց են մնացել մինչև XXI-րդ դարը ներառյալ: Հետաքննությունը նաև բացահայտել է հայտնի բարձրաստիճան նացիստների 21 հաշիվ, այդ թվում՝ մեկը, որը պատկանում էր Նյուրնբերգում դատապարտված բարձրաստիճան զինվորականի. այս հաշիվը բաց է մնացել մինչև 2002 թվականը:

Կոմիտեի տվյալներով՝ վերջին նման հաշիվները փակվել են 2020 թվականին։ Նույն տարում նացիստների հանցագործությունները հետաքննող Սիմոն Վիզենտալի կենտրոնի պահանջով բանկը սկսել է ներքին ստուգում: Այս ստուգման համար բանկը վարձել էր AlixPartners խորհրդատվական ընկերությանը: 2021 թվականին, Սիմոն Վիզենտալի կենտրոնի հորդորով, բանկը վարձել է նաև իրավաբան Նիլ Բարոֆսկիին՝ վերահսկելու AlixPartners-ի աշխատանքը և ծառայելու որպես անկախ օմբուդսմեն:

2022-ին Բարոֆսկին հեռացվել է պաշտոնից, և ԱՄՆ Սենատի բյուջետային հանձնաժողովը սկսել է իր սեփական հետաքննությունը, որը պարզել է, որ Credit Suisse-ը, որը սկզբում աջակցում էր ստուգմանը, հետագայում խստորեն սահմանափակել է ներքին հետաքննությունը և նաև հրաժարվել ստուգել փորձագետների կողմից հայտնաբերված նոր տվյալները:

Իր հերթին, Credit Suisse-ի մամուլի ծառայությունը 2023 թվականի ապրիլի 18-ին հրապարակել է հայտարարություն, որում նշվում է, որ բանկում իսկապես հայտնաբերվել են արգենտինացի նացիստների հաշիվներ, սակայն, մամուլի ծառայությունը պնդում է, որ դրանք բացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից տարիներ, իսկ որոշ դեպքերում՝ տասնամյակներ անց։ Ելնելով դրանից՝ բանկը եզրակացնում է, որ այդ հաշիվները չեն համապատասխանում Սիմոն  Վիզենտալի կենտրոնի այն պնդումներին, որ այդ հաշիվներում կարող են պահվել Հոլոքոստի զոհերից գողացված միջոցները։

Այնուամենայնիվ, սկանդալից հետո Credit Suisse-ը որոշել է վարձել մեկ այլ ընկերություն՝ Clifford Chance-ը, որը կստուգի AlixPartners ընկերության հետաքննության արդյունքները:

Բեռնում.....