16.1 C
Yerevan
21 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Ստոլտենբերգը ժամանել է Կիև
Աշխարհ

Ստոլտենբերգը ժամանել է Կիև

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Կիև: Սա Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր Ստոլտենբերգի առաջին այցն է Կիև: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությանը:

Ըստ Reuters-ի լուսանկարչի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել պատերազմի ընթացքում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին և դիտել է Կիևի կենտրոնական հրապարակում ցուցադրված վնասված ռուսական ռազմական տեխնիկան:

n2.jpg (56 KB)
n1.jpg (65 KB)

Ստոլտենբերգի այցի մասին չէր հայտարարվել։

2022 թ.-ի փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի երկրները մեծ ռազմական աջակցություն են ցույց տվել Կիևին՝ ուղարկելով զենք և զինամթերք:

Բեռնում.....