21.1 C
Yerevan
5 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » ՀՀ պաշտպանության նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր
Այլ Լուրեր

ՀՀ պաշտպանության նախարարն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 20-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:   

Բեռնում.....