29.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Կիևին զենքի ցանկացած մատակարարում դիտվում է որպես հակառուսական գործողություն. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Կորեայի նախագահի հայտարարությանը
Աշխարհ

Կիևին զենքի ցանկացած մատակարարում դիտվում է որպես հակառուսական գործողություն. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հարավային Կորեայի նախագահի հայտարարությանը

Ռուսաստանը Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում դիտում է որպես բացահայտ թշնամական հակառուսական գործողություն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հայտարարությանը Ուկրաինային հարավակորեական զենքի հնարավոր մատակարարումների մասին։

«Ռուսաստանը պաշտպանական ռազմական գործողություններ է իրականացնում հավաքական Արևմուտքի դեմ, որը մեր դեմ իր հիբրիդային պրոքսի պատերազմի գործիք է ընտրել Կիևի խամաճիկային վարչակարգը։ Այս իրավիճակում Ուկրաինային զենքի ցանկացած մատակարարում, որտեղից էլ դա լինի, մենք դիտում ենք որպես բացահայտ թշնամական հակառուսական գործողություն», — ընդգծել է դիվանագետը։

«Նման քայլերը չափազանց բացասաբար կանդրադառնան այն պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վրա, որոնք դրանք ձեռնարկում են, և հաշվի կառնվեն, երբ ձևավորվելիս լինեն Ռուսաստանի դիրքորոշումներն այն հարցերի շուրջ, որոնք շոշափում են համապատասխան երկրների անվտանգության արմատական  շահերը: Կորեայի Հանրապետության դեպքում խոսքը կարող է վերաբերել Կորեական թերակղզու իրադրության կարգավորման մոտեցումներին», — ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցնում «բացառապես ռազմական թիրախներին, այլ ոչ թե քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին»։

«Ինչ վերաբերում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ մտահոգությանը, ապա, ցավոք, դա այն իրողությունն է, որն առաջացել է Դոնբասի խաղաղ բնակիչների համար դեռևս 2014 թվականին Կիևում իշխանությունը զավթած հանցախմբի հարձակման հետևանքով։ Դա դարձավ ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը։ Այդ բազմաթիվ զոհերի նկատմամբ կարեկցանք մենք չենք տեսել հավաքական Արևմուտքի, այդ թվում՝ Սեուլի կողմից», — նշել է նա:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Reuters-ին տված հարցազրույցում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր, որ Կորեայի Հանրապետությունը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային, եթե լուրջ սպառնալիք ծագի երկրի խաղաղ բնակչության համար:

Բեռնում.....