28.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ
Այլ Լուրեր

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

ՌԴ ՊՆ՝ ապրիլի 19-ի հաղորդագրությն մեջ ևս նշվում է,. որ ռուսական խաղաղապահների  պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք՝ Մարտակերտի և Ասկերանի շրջաններում:

Բեռնում.....