28.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց
Այլ Լուրեր

Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ամբիոնից իր ելույթում Աղազարյանը հիշեցրեց՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստից հետո, որում ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել, ինքը հայտնել էր, որ նախաձեռնելու է Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Եվ հետո ես նախաձեռնել եմ: Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա: Եվ Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս «շոուն», -ասաց Աղազարյանը:

ԱԺ-ում ապրիլի 20-ին «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբիոնից իր ելույթի վերջում հայտարարեց, որ իրականացնում է քաղաքական ակցիա, ի նշան բողոքի չի հեռանալու ԱԺ ամբիոնից: ԱԺ նախագահը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին:

Բեռնում.....