24.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Սերգեյ Ավակյանցը, ով ղեկավարում էր ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը, լքել է պաշտոնը
Այլ Լուրեր

Սերգեյ Ավակյանցը, ով ղեկավարում էր ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմը, լքել է պաշտոնը

Ռուսաստանի Դաշնության Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցը լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնել է Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Յուրի Տրուտնևը՝ միևնույն ժամանակ ներկայացնելով նաև ծովակալի մեկ այլ պաշտոնում նշանակվելու մասին։

Ծովակալի հրաժարականի մասին հայտնի է դարձել նավատորմի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստության անսպասելի ստուգումից մեկ շաբաթ էլ չանցած։ Ավակյանցը 2012 թվականից ղեկավարում է Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որը ռուսական ամենահզոր նավատորմերից մեկն է։

Տրուտնևը չի նշել հրաժարականի պատճառները՝ ասելով միայն, որ Ավակյանցը կգլխավորի շտաբը, որը կվերահսկի ռազմամարզական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության կենտրոնները։ Դրանք կստեղծվեն ՌԴ 12 վարչական միավորներում, այդ թվում նաև Ուկրաինայի օկուպացրած Դոնեցկի մարզում կազմավորված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» տարածքում:

«Կենտրոնական այս կառույցը, ըստ էության, նախագահի կողմից առաջադրված առաջադրանքի կատարման շտաբը կղեկավարի ծովակալ Ավակյանցը, ով մինչև վերջերս ղեկավարում էր Խաղաղօվկիանոսյան նավատորմը»,-ասվում էր Տրուտնևը հայտարարության մեջ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրին, Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի պաշտոնում դիտարկվում է ծովակալ Վիկտոր Լիինան, ով 2021 թվականից ղեկավարում է Ռուսաստանի Բալթյան նավատորմը։

Ավելի ուշ ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունից ТАСС լրատվական գործակալությանը հայտնել էին, որ ծովակալ Սերգեյ Ավակյանցն այժմ արձակուրդում է, որից հետո ծառայության տարիքային շեմը լրանալուն պես կընդգրկվի պահեստազորի կազմ։

Ապրիլի 14-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստորաբաժանումների հանկարծակի ստուգման մասին։ Ստուգման ընթացքում 25 հազար զինվորականների մասնակցությամբ վարժանքներ են անցկացվել՝ Սախալինի և Կուրիլյան կղզիների վրա հնարավոր դեսանտային հարձակումը հետ մղելու սցենարով։

Ռուս ռազմական փորձագետ Իլյա Կրամնիկը պնդում է, որ հրաժարականը դժվար թե կապված լինի ստուգման արդյունքների հետ, որոնք դեռ չեն ամփոփվել։ «Ըստ որոշ տեղեկությունների՝ Ավակյանցը պաշտոնանկ է եղել ապրիլի 1-ից, այսինքն՝ նախքան ստուգումը, մինչդեռ ապրիլի 6-ին է նա դարձել է 66 տարեկան։ Այսպիսով, տարիքային շեմը լրացվել է»,-գրում է Կրամնիկը: Օրենքով ավագ սպաների համար զինվորական ծառայության ժամկետը 65 տարի է, սակայն կարող է երկարացվել մինչև 70 տարի։

Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկին մասնակցություն ունեցել են նաև Խաղաղօվկիանոսյան նավատորմի որոշ ստորաբաժանումներ: Դրանցից Ծովային հետևակի 155-րդ բրիգադի ներկայացուցիչները աշնանը հայտնե էին, որ լուրջ կորուստներ են կրել: Նրանց հայտնած տվյալներով և ուսումնասիրողների պնդումներով բրիգադը Ուգլեդարի մոտ ընթացած մարտերի ժամանակ, միայն չորս օրվա ընթացքում 300 զոհ էր տվել: Սակայն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նույն այդ ժամանակ հայտնել էր, որ բրիգադի կորուստները ավելի քան 10 օրում չեն գերազանցել մարտական ​​հզորության 1%-ը։ Ավելի ուշ ծովային հետևակայիններից մեկը հայտնել էր, որ հրամանատարությունը որոշել է բրիգադը դուրս բերել մարտական ​​գործողությունների գոտուց, սակայն նրանք, ովքեր «զայրացել էին, նամակ գրել կամ հրաժարվել գրոհներին մասնակցելուց», թողնվել էին դիրքերում։

Այն, որ նշյալ բրիգադը «գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է», գրել էր Politico-ի ամերիկյան պարբերականը։ Ամերիկյան Politico ամսագիրը փետրվարին, հղում անելով Ուկրաինայի զինված ուժերին, հայտնել էր, որ 155-րդ բրիգադն ուղարկվել էր Ուգլեդարը գրոհելու համար, որտեղ, ըստ հրապարակման, կարող է ոչնչացված լինել ողջ բրիգադը։

Բրիգադի լուրջ կորուստների մասին հայտնել էին են նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից՝ զուգահեռաբար ներկայացնելով արբանայակային պատկերներ մարտական գործողությունների վայրից:

«Պատկերներում տեսանելի են ռուսական կողմի կենտրոնցված տեխնիկայի կորուստները Դոնեցկի մարզի Ուգլեդար տեղանքում: Այս տեխնիկան հավանաբար ընդգրկված է եղել ծովային հետևակի 155 բրիգադի կազմում, որը վերջերս սկսված թանկ արժեցած հարձկաման առաջապահ դիրքերում է եղել»,-ասվում է հայտարարության մեջ:

Բեռնում.....