17.1 C
Yerevan
15 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 14.05.2023
Գլխավոր » SpaceX-ի թիմը և Իլոն Մասկը այսօր առավոտյան «Սթարշիփ» տիեզերանավի թռիչքի էպիկական փորձարկում են իրականացրել
Այլ Լուրեր

SpaceX-ի թիմը և Իլոն Մասկը այսօր առավոտյան «Սթարշիփ» տիեզերանավի թռիչքի էպիկական փորձարկում են իրականացրել

SpaceX-ի թիմը և Իլոն Մասկը այսօր առավոտյան «Սթարշիփ» (Starship) տիեզերանավի թռիչքի էպիկական փորձարկում են իրականացրել: Սա մեծ առաջընթաց էր Մարսի վրա մարդկանց ներկայության ճանապարհին:
ԱՄՆ Տեխաս նահանգի և Մեքսիկայի սահմանին գտնվող Բոկա Չիկա կոմսությունում գտնվող SpaceX-ի պոլիգոնից «Սթարշիփ» տիեզերանավի թռիչքի մեկնարկը հեռարձակվել է ուղիղ եթերում:



Առաջին հայացքից տիեզերանավի արձակումն ավարտվել է անհաջողությամբ՝ տիեզերանավի և հրթիռի առանձնացումը եղել է անհաջող, հրթիռը շրջվել է օդում ու պայթել։ Այնուամենայնիվ, SpaceX-ը տիեզերանավի արձակումն անվանել է պարզապես «ոչ բավականաչափ հուզիչ»:

Մեկնաբանելով արձակումը Թվիթերում՝ SpaceX-ն ընդգծել է, որ հենց դրա համար են փորձարկումները կատարվում՝ տվյալներ հավաքելու համար, որոնք կբարձրացնեն հրթիռի հուսալիությունը։
«Նման փորձարկման հաջողությունը կախված է նրանից, թե ինչ ենք սովորում, և այսօրվա փորձարկումը կօգնի մեզ բարելավել «Սթարշիփի» հուսալիությունը, քանի որ SpaceX-ը ձգտում է կյանքը բազմամոլորակ դարձնել», — մեկնաբանել են ընկերությունում:

SpaceX-ը կշարունակի ուսումնասիրել տվյալները և աշխատել հաջորդ թռիչքի փորձարկման վրա: Մենք Newarmenia-ում ուշադիր հետևում էինք արձակմանը և մեր կողմից շնորհավորում ենք SpaceX-ի ողջ թիմին և անձամբ Իլոն Մասկին «Սթարշիփի» առաջին և տպավորիչ համապարփակ թռիչքային փորձարկման կապակցությամբ:
«Սթարշիփի» թռիչքն ի սկզբանե նախատեսված էր ապրիլի 17-ին, սակայն այն ստիպված էին եղել հետաձգել հրթիռի շարժիչի հովացման համակարգում առաջացած խնդիրների պատճառով։
SpaceX-ը երկար ժամանակ պատրաստվում էր «Սթարշիփի» մեգա հրթիռային ուժեղացուցիչի բոլոր 33 շարժիչների առաջին ամբողջական փորձարկմանը: Այսօրվա արձակումը նշանակալից կարևոր իրադարձություն է հսկա նավը իր առաջին ուղեծրային փորձնական թռիչքով գործարկելու ճանապարհին, որը կարող է տեղի ունենալ արդեն այս տարի: Հրթիռի Raptor տեսակի 33 շարժիչներն ամբողջ հզորությամբ կարող են առաջացնել ավելի քան 16,5 միլիոն ֆունտ շարժիչ ուժ:

Դեռևս փետրվարին Գվին Շոթվելը՝ SpaceX-ի նախագահ և գլխավոր տնօրենը, ասել էր, որ ընկերությունը կիրականացնի փորձնական թռիչք, դասեր կքաղի այդ թռիչքից և կիրականացնի ևս մի քանի փորձնական թռիչք:
«Իրական նպատակը չպայթեցնել մեկնարկային հարթակը: Սա արդեն հաջողություն է»,- ասել է SpaceX-ի գլխավոր տնօրենը:
«Սթարշիփը» պատմության մեջ առաջին լիովին բազմակի օգտագործման և ամենամեծ տիեզերանավն է, որը նախատեսվում է օգտագործել ապագայում դեպի Երկրի մերձավոր ուղեծիր, Լուսին և Մարս թռիչքների համար։ Տիեզերանավը նախատեսված է մոտ 100 մարդ տեղափոխելու համար:

Բեռնում.....