Ուկրաինայի որոշ առանցքային արևմտյան դաշնակիցներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, դիտարկում են դեպի Ռուսաստան արտահանման մեծ մասի ամբողջական արգելքը, այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ «Մեծ յոթնյակի» կամ G7 երկրների ներկայացուցիչներն այս գաղափարը քննարկում են կառույցի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մայիսին։ Նրանք կփորձեն են այս ծրագրի իրականացման համար ներգրավել նաև ԵՄ երկրներին։
Նման սահմանափակումները կնշանակեն Ռուսաստան ապրանքների արտահանման արգելք, բացառությամբ այն ապրանքների, որոնք մտնում են հատուկ ցանկի մեջ։ Գործող սահմանափակումների համաձայն՝ արտահանել հնարավոր է այն ամենը, ինչը արգելված չէ պատժամիջոցներով։ Bloomberg-ը նշում է, որ նոր մոտեցումը «շրջադարձային կդարձնի պատժամիջոցների գործող ռեժիմը»։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ բացառությունները, ամենայն հավանականությամբ, կներառեն դեղամիջոցներն ու սնունդը։
Որպեսզի նման պատժամիջոցներ ներդրվեն Եվրոպական միության կողմից, դրանք պետք է հաստատվեն ԵՄ բոլոր երկրների կողմից։ Դա կառաջացնի «բուռն քննարկում» և «բացասական արձագանք ընկերությունների կողմից», որոնք դեռևս ապրանքներ են արտահանում Ռուսաստան, նշում է Bloomberg-ը։ Պարբերականը հիշեցնում է նաև Մոսկվայից հավանական պատասխան քայլերի ռիսկերի մասին։
Ապրիլի 20-ին Financial Times-ը գրել էր, որ ԵՄ նոր պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, ուղղված են լինելու պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակի ընդլայնմանը և գործող սահմանափակումների խստացմանը։
