Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին երկրի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ իրանական ռազմածովային ուժերը կարողացել են հարկադրել ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող սուզանավերին Պարսից ծոցում Իրանի ջրային սահմանը հատելուց հետո բարձրանալ ջրի մակերևույթ:
«Ամերիկյան սուզանավը մոտենում էր ստորջրյա մակարդակում, սակայն իրանական «Ֆաթեհ» սուզանավը հայտնաբերել և հետևել էր դրա մանևրումներին, որպեսզի հարկադրեր նրան բարձրանալ մակերևույթ այն ժամանակ երբ հատում էր Հորմուզի նեղուցը: Այն նաև մտել էր մեր տարածքային ջրերը, սակայն զգուշացումից հետո վերափոխել էր ուղղությունը: Այս սուզանավը ողջ ներուժով փորձում էր օգտագործելով իր հնարավորությունները, անցնել կատարյալ լռության մեջ և աննակատ մնալ: Մենք անպայման միջազգային ատյաններում կանդրադառնանք այն փաստին, որ այն խախտել էր մեր սահմանը»,-ասել էր Իրանին:
Այս ամիս ավելի վաղ ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ «Ֆլորիդա» ատոմային սուզանավը՝ սպառազինված հրթիռների կառավարման համակարգերով, գործում է Մերձավոր Արևելքում Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմին աջկցություն ցույց տալու համար:
Իրանի հնչեցրած հայտարարություններին ԱՄՆ զինվորականների կողմից անհապաղ մեկնաբանություն չի հետևել:
Ապրիլի սկզբին իրանական ռազմածովային ուժերը հայտարարել էր Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ բանակի հետախուզական ինքնաթիռի հայտնաբերման և դրան ուղղված նախազգուշացման մասին:
2021 թվականին էլ Պարսից ծոցում բախվել էին ԱՄՆ ռազմածովային ուժերի «USCGC Monomoy» նավը և Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի սահամանապահ նավը, որը կրկին եղել էր կողմերի մեկ մեկու հետապնդելու փորձի արդյունքը:
