Բժիշկ-գաստրոէնթերոլոգ Նատալյա Սլյունյաեւան նշել է, որ ուտելուց անմիջապես հետո անհրաժեշտ է հրաժարվել մի շարք գործողություններից, եթե չեք ուզում վնասել օրգանիզմին:
Նա նշել է, թե որոնք են այդ գործողությունները:
Պառկել՝
Մասնագետի խոսքով՝ ուտելուց հետո մարսողությունը արյան ակտիվ շրջանառություն է պահանջում, իսկ եթե մարդ ուտում ու պառկում է, այդ շրջանառությունն ակտիվ չի լինում, նրա մարսողական համակարգը բավարար արյուն չի ստանում: Սրա հետեւանք կարող է դառնալ ոչ նորմալ մարսողությունը, ստամոքսի թթվայնության բարձրացումն ու ստամոքսում տճահ զգացողությունը:
Վազել՝
Ուտելուց անմիջապես հետո ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը վտանգավոր է, օրինակ՝ վազելը: Կարող է սրտխառնոց, ստամոքսի ցավ առաջանալ:
Ծխել՝
Մասնագետն ասում է, որ սննդից անմիջապես հետո օրգանիզմ ներթափանցած նիկոտինը նվազեցնում է արյան մեջ թթվածնի մակարդակը, ինչը վատացնում է մարսողությունն ու ստամոքսի այրոց առաջացնում:
