30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » ԱԺ նախագահը վերականգնեց նախորդ օրը նիստից հեռացած ընդդիմադիրների ելույթի հնարավորությունը
Այլ Լուրեր

ԱԺ նախագահը վերականգնեց նախորդ օրը նիստից հեռացած ընդդիմադիրների ելույթի հնարավորությունը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թույլ տվեց վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճից հեռացված կամ ինքնակամ դուրս եկած ընդդիմադիր պատգամավորների ելույթները, որոնց համար գրանցվել էին դեռ ապրիլի 20-ին՝ Կառավարոության ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:

Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վարման կարգով իր ելույթում ասաց. «Միջադեպ պատճառով «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախապատրաստած ելույթներն ընդհատվեցին: Առաջարկում ենք վերականգնել, որ պատգամավորները հնարավորություն ունեն խոսել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Առաջին հերթին այն, որ նիստի ընթացքը վերականգնվեց դեռևս միջադեպի հետևանքները մինչև վերջ չվերականգնված, մեր պատգամավորների որոշ մասը դրսում էին, նույնիսկ այստեղից դուրս գալու հնարավորություն չկար»:

Նա նշեց՝ կառավարության ծրագրի կատարման զեկույցին գնահատական տալը, ելույթներով հանդես գալն անհրաժեշտություն է նաև քաղաքական իշխանության, կառավարության համար, որ լսեն ու հաջորդ տարվա ծրագրերում հետևություններ անեն:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ առաջարկն ընդունելի է, ելույթները կվերականգնվեն: Սակայն ԱԺ նախագահը խնդրեց հայրենակիցներին զերծ պահել վիրավորանքներից, ելույթների մեջ հնարավոր սադրանքներից: «Կարծում եմ՝ մեր հայրենակիցները, որոնք ընտրել են ձեզ, մեզ, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորներն այստեղ քողարկված վիրավորանքներ ասում, սադրում և հետագայում «զոհի» կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, որը մինչև օրս եղել է, ես կարծում եմ, միանշանակ կարելի է վերականգնել»,-ասաց Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց՝ խոսքի ազատության սահմանափակումն ընդունելի չէ՝ հիշեցնելով, որ նախորդ օրը իրենց խմբակցության ելույթները ոչ միայն քաղաքական էին, այլ հստակ գնահատականներ էին տալիս: Նա վստահեցրեց, որ իրենց նպատակն ամենևին խաթարելը չէ, հակառակը՝ օբյեկտիվ գնահատական տալն է: Ըստ Մինասյանի՝ նախորդ օրը ԱԺ ամբիոնից անպարկեշտ արտահայտություններ են հնչել ՀՅԴ-ի հասցեին, և իրենք պատրաստվում են հակադարձել:

ԱԺ նախագահն էլ արձագանքեց՝ ինքն անպարկեշտ հայտարարություն չի ընդունի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ վարման կարգով իր ելույթում հայտնեց՝ կողմ է, որ իր ընդդիմադիր գործընկերների ելույթի իրավունքը վերականգնվի: Նա նաև առաջարկեց  վերկանագնել ՔՊ խմբակցության այն պատգամավորների ելույթների հնարավորությունը, որոնք հանել էին նախորդ օրը: ԱԺ նախագահը դրան ևս համաձայնեց:

Բեռնում.....