Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Քադըքյոյ թաղամասում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողությունների արգելքը՝ դրված նահանգապետարանի կողմից այս տարի շարունակվում է։ Այս մասին հայտնում է տեղական Bianet կայքը:
«Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը», որը 2010 թվականից կազմակերպում է ցեղասպանության զոհերի հիշատակի հետ կապված միջոցառումները, նշել է, որ ղեկավարության կողմից դրված արգելքի պատճառը իբր նման միջոցառման անցկացումը «անպատշաճ» համարելն է»,- նշում է լրատվականը։
Նախորդ տարի արարողությունները նույնպես արգելվել էին նահանգապետի կողմից, իսկ դրան նախորդող տարում այն կազմակերպվել էր առցանց համաճարակի պատճառով:
«Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը» քննադատել է նահանգապետի արգելքը՝ նշելով, որ հիշատակի միջոցառումները միշտ անցկացվել են առանց որևէ խնդրի, չնայած 2010 թվականից ի վեր իրենք տարբեր ուժերի թիրախում են եղել։
«Որևէ հիմնավոր պատճառ չկա, մեր ոգեկոչման միջոցառումն այս տարի արգելելու համար, ինչպես եղել էր նախորդ տարի։ Այնպիսի պայմաններում, երբ ազատորեն կազմակերպվում են ռասիսիտական միտինգներ և ցույցեր, որտեղ ազատորեն շրջում են նրանք ովքեր շարունակում են հրեշային ներկայացնել 1915 թվականին սպանված հայերի և ասորիների ժառանգներին, և շարունակում են օտարացնել փոքրամասնություններին ռասիստական ատելության խոսքով, ապա նման միջոցառման արգելքը, որի ընթացքում մենք հարգանքով և հանգստությամբ հիշում ենք նրանց ում կորցրել ենք 1915 թվականին, անընդունելի է:
1915-ին հակառակության ցուցաբերումը այսօր անհրաժեշտ քայլ է ամուր հիմքերի վրա ժողովրդավարություն, հավասարություն և խաղաղ գոյակցություն կառուցելու համար: Առանց այս դիմակայության, ոչ մի ժողովրդավարական քայլ չի կարող մշտական լինել, և ոչ մի սոցիալական հարաբերություն չի կարող լինել հավասարազոր:
Նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ ինքը դեմ է ժողովրդավարացման դինամիկային՝ արգելելով մեր հիշատակի միջոցառումը։ Կոչ ենք անում նահանգապետարանին հրաժարվել այս որոշումից»,-ասվում է «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակի» հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների ասոցիացիան (IHD) պատրաստվում է ոգեկոչման հիշատակի միջոցառումներ անցկացնել Սուլթանահմեթ թաղամասում՝ Ստամբուլի պատմական թերակղզում, ինչպես դա արել է յուրաքանչյուր տարի:
