Սոթքի հանքավայրի աշխատանքները դեռ դադարեցված են։ Այս մասին NewArmenia-ին տեղեկացրեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Ընկերությունից նաև փոխանցեցին, որ հանքավայրի աշխատանքները դեռ շաբաթ օրվանից են դադարեցված և չեն վերսկսել, քանի որ պարբերաբար կրակոցներ են լինում, ուստի, անվտնագության նկատառումներից ելնելով` աշխատանքները չեն իրականացվում։
Հանքավայրի աշխատանքների հնարավոր վերսկսման և այլ հարցերի վերաբերյալ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից չմեկնաբանեցին։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան:
