24.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Սուդանը` նոր Սառը պատերազմի հերթական թատերաբեմ. ի՞նչ կապ ունեն Ռուսաստանը և «Վագներ» խմբավորումը Սուդանում բռնկված հակամարտության հետ
Այլ Լուրեր

Սուդանը` նոր Սառը պատերազմի հերթական թատերաբեմ. ի՞նչ կապ ունեն Ռուսաստանը և «Վագներ» խմբավորումը Սուդանում բռնկված հակամարտության հետ

Ի՞նչ է կատարվում այժմ Սուդանում: Սուդանի մայրաքաղաք Խարտումում և երկրի տարբեր շրջաններում բանակի ու «Արագ աջակցության ուժերի» միջև պետական և ռազմավարական օբյեկտների վերահսկողության  համար մարտերը սկսվել էին ապրիլի 15-ի առավոտյան: 

2021 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից և իշխանությունը զինվորականներին անցնելուց հետո ձևավորված զինվորական խորհրդի և քաղաքական ուժերի միջև երկար տևած բանակցությունների արդյունքը եղել էր երկրի քաղաքացիական կառավարման համակարգին  անցում կատարելու մասին համաձայնությունը: Սակայն անցման շրջանակներում «Արագ աջակցության ուժերը» Սուդանի զինված ուժերին ինտեգրելու ժամկետների հետ կապված հարցերը գեներալների միջև անհամաձայնություն էր առաջ բերել, ինչը և հանգեցրել է ներպետական զինված դիմակայությանը: 

«Արագ աջակցության ուժերի» մարտիկները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության այսօր տարածած հայտարարությունների համաձայն Սուդանում մարտերի հետևանքով զոհվել է 413 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է՝ 3551,-ի։ Զոհված երեխաների թիվը հասնում է 9-ի, իսկ վիրավորներինը 50-ի:   

Թե կողմերից հստակ, որ մեկն է արձակել առաջին կրակոցը հստակ չէ: Եվ բանակը, և «Արագ աջակցության ուժերը» պնդում են որ իրենք չեն հանդիսանում նախաձեռնող կողմ: 

Ռազմական գործողությունները ընթանում են մայրաքաղաքի բազմաթիվ բնակելի թաղամասերում, որտեղ մարդիկ ստիպված են պատսպարվել տներում։ Քաղաքի տարբեր հատվածներից լսելի է հրետանային փոխհրաձգության ձայները։ Համացանցում տարածված տեսագրություններում նկատվում են Խարտումի տարբեր շրջաններից բարձրացող ծխի սյուները։ Դրանցում նաև տեսանելի են Սուդանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռների ցածր բարձրության վրա կատարվող թռիչքները և նրանց կողմից իրականցվող ռմբակոծություններն ու հրթիռային հարվածները։

Սուդանի կանոնավոր բանակի զինվորներ

Ավերվել և թիրախավորվել են քաղաքացիական կաևոր ենթակառուցվածքները, որոնց թվում են նաև հիվանդանոցները: Փոխհրաձգությունների ժամանակ անգամ թիրախավորվել են ԱՄՆ և ԵՄ դիվանագիտական ներակայցուցիչնեը: 

Ովքե՞ր են հակամարտող կողմերը: Բրիտանական BBC լրատվականի Աֆրիկայի բաժնի նախկին խմբագիր և հետազոտող Մարտին Պլաուտը նախօրեին Unherd հարթակում հրապարակած իր հեդվածում գրում է, որ բանակի հրամանատար և երկրի փաստացի ղեկավար Աբդ ալ-Ֆաթեհ Ալ-Բուրհանը և «Արագ աջակցության ուժերի» հրամանատար, երկրի փոխնախագահ Մոհամեդ Համդան Դագալո, ով հայտնի է նաև որպես Հեմեդի «իրենցից ներկայացնում են սուդանյան հասարակութայն հին պառակտվածությունը, որը գոյություն ունի Նեղոս գետի երկայնքով ձգվող շրջաններում ապրող մարդկանց և մարգինալացված ծայրամասերի բնակչության միջև»:

Պլաուտը նշում է, որ Ալ-Բուրհանը ավանդական բանակի զինվորական է, ով բարձրացել է կարերիայի աստիճաններով և ներկայումս դաշնակացային հարաբերությունների մեջ է հյուսիսային հարևան Եգիպտոսի հետ: 

Սուդանի բանակի հրամանատար, գեներալ Աբդ ալ-Ֆաթեհ Ալ-Բուրհանը

Հեմեդին բոլորովին այլ կերպար է: Նա ծնունդով Սուդանի արևմտյան Դարֆուր նահանգից է, իսկ իր հարազատները ներկայումս բնակվում են հարևան Չադում: Նա պատկանում է Դարֆուրի քոչվոր արաբական ռեյզեգատ ցեղին և իր հեղինակությունը կառուցել է «Ջանջավիդ» (բառացի՝ «հեծյալ չարքեր») կոչվող աշխարհազորի շարքերում՝ հարձակումներ գործելով Դարֆուրի նստակյաց ոչ արաբ բնակչության վրա: 2013 թվականին նա «Ջանջավիդը» վերածել էր «Արագ աջակցության ուժերի» և դառնալով դրա ղեկավարը էլ ավելի ընդարձակել իր իշխանությունը: Այսօր նա Սուդանի ամենահարուստ մարդկանցից մեկն է. հաջողակ գործարար, ով երկրի լեռնահանքարդյունաբերութայն և անշարժ գույքի մեծաթիվ բաժնետոմսերի սեփականատեր է:

«Արագ աջակցության ուժերի» հրամանատար Մոհամեդ Համդան Դագալո (Հեմեդին)

Ովքե՞ր են հակամարտության հետևում կանգնած ուժերը: Սակայն, միայն վերոնշյալ երկու անհատների հակասական կերպարից և անհամաձայնություններից չէ, որ բխում է ներկայիս հակամարտությունը: 

Ռուսաստանի Դաշնությունը, որ վերջին տարիների Արևմուտքի հետ ներքաշված է խորը աշխարհաքաղաքական մրցակցության մեջ մասնավոր ռազմական կազմակերպություն (ՄՌԿ) «Վագների» միջոցով արդեն իր ազդեցությունը տարածել է Սհելի մեծ մասի վրա: 

Չնայած «Վագները» իր ներկայիս գործունեությամբ առավել մեծ հայտնիություն ձեռք է բերել ուկրաինական պատերազմին ունեցած մասնակցությամբ, այնուամենայնիվ այն ավելի վաղ շրջանում գործունեություն էր ծավալել մի շարք աֆրիկյան երկրներում, այդ թվում Բուկինա Ֆասոյում, Մալիում, Չադում  և Լիբիայում: Ներկա հակամարտության համատեքստում Հեմեդին այն անձնավորությունն է, ով կկարողանա Սուդանը ավելացնել այդ ցանկում: 

Պլաուտի գնհատմամբ Պուտինը Աֆրիկյաում ընթացող հակամարտությունները շարունակում դիտարկել որպես մայրցամաքում սեփական ազդեցությունը ընդարձակելու ճանապարհ: 

«Վագներ» խումբը օգտագործելվ իր բոլոր հնարավորությունները՝ տեղում զինվորականների օգտագործումից մինչև թվային քարոզչություն մայրցամաքում դարձել է ամենահզոր ուժը, որը աջակցում է քաղաքական ղեկավարներին և ապստամբ աշխարհազորայիններին՝ փողի և օգտակար հանածոների դիմաց: 

Ռուսաստանի քարոզչամեքենան Կենտրոանական Աֆրիկյան Հանրապետությունում մեծ աշխատանաներ է ծավալում:

Սուդան «Վագներ» խմբի ներթափանցման համար առաջին հնարավորությունները բացվել էին 2017 թվականին, երբ այն ժամանակվա երկրի բռնապետ առաջնորդ Օմար ալ-Բաշիրը Սոչիում հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու առաջնորդների ձեռք բերած համաձայնությունը ըստ հրապարակաին հայտարարության կենտրոնացած էր «արաբական երկրների ներքին գործերին ԱՄՆ միջամտությանը» համատեղ հակազդեցություն ցուցաբերելու վրա: Սակայն ներքին մակարդակով դա «Վագներ» խմբի համար ճանապարհ էր հարթում դեպի Սուդան: 

Թե ինչ ձևով էր իրականացվում համաձայնությունը պարզ դարձավ միայն նախորդ տարի ամերիկյան CNN լրատվականի կատարած բացահայտումների շնորհիվ: Պարզվեց, որ ռուսական ինքնաթիռները Սուդանի ոսկին տեղափոխում էին Սիրիայի Լաթակիա նավահանգստային քաղաք, որտեղ տեղակայված է ռուսական ռազմական բազան: Ակնհայտ է, որ Ռուսաստանը նման ձևով փորձում էր շրջանցել իր դեմ կիրառվող և գնալով խիստ ձևեր ընդունող արևմտյան պատժամիջոցները: 

CNN-ի գնահատականների համաձայն կորել է ընդհանուր առմամբ 13, 4 միլիարդ դոլլար արժողության ոսկի: Սակայն Bloomberg-ը ավելի ուշ ներկայացրած իր գնահատականներում նշում էր, որ դա եղել է 4 միլիարդի հասնող ոսկի: Յուրաքանչյուր դեպքում թիվերը բավականին մեծ են: Այս գործողությունները իրկանացրել է Meroe Gold ընկերությունը, որը համարվում է «Վագներ» խմբի սեփականատեր և օլիգարխ Եվգենի Պրիգոժինին պատկանող M-Invest ընկերության դուստր ձեռնարկությունը: Իր հերթին Պրիգոժինի մարդիկ պատրաստել և զինել են սուդանցի զինվորականներին, և առավել շատ Հեմեդիի «Արագ աջակցության ուժերին»: 

Ինչպես նշում է CNN-ը, 2022 թվականի սկզբին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից մեկ օր անց, Հեմեդտին ուղևորվել էր Մոսկվա՝ «նոր փուլ մտցնելով «Վագներ» խմբի հետ «Արագ աջակցության ուժերի» հարաբերություններում»: Այս պնդումները հաստատվեցին, երբ ֆրանսիական Le Monde լրատվականը և Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման հարթակը հրապարակեցին Սուդանում «Վագներ» խմբի գործունեությանը վերաբերվող մեծաքանակ գաղտնի փաստաթղթերը: Պարզվեց, որ M-Invest-ը միլիոնավոր դոլարներ է վճարել մի ընկերության, որը շահագործվում է Սուդանի ռազմական հետախուզության կողմից: Իսկ Պրիգոժինի համար դիվիդենտները հսկայական էին։ Փոխարենը Վագներին թույլտվություն էր տրվել վայրէջք կատարել Խարթումի ռազմաբազայում և օգտագործել «օդային ուժերի ազդանշանային ծածկագիրը, որը նախատեսված է եղել ներքին և արտաքին գործողությունների համար»: Ըստ էության, սա լիցենզիա էր երկիր զենք ներկրելու և այնտեղից ոսկի արտահանելու համար՝ առանց պաշտոնապես այդ մասին հայտարարելու կամ հայտնաբերելու: 

«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները Աֆրիկայում

Ռուսական կողմին հաջողվեց քողարկել նշյալ գործողությունները մինչև 2020 թվականի հուլիսը, երբ ԱՄՆ-ն պատժի սահմանեց Meroe Gold ընկերության նկատամամբ Պրիգոժինի հետ ունեցած կապերի համար: Նախորդ ամիս Եվրոպական միության Խորհուրդը հետևեց այդ օրինակին՝ հայտարարելով. «Այդ ընկերությունները Lobaye Invest Sarlu և Diamville ընկերությունների հետ մեկտեղ՝ գործող Կենտրանական Աֆրիկյան Հանրապետության տարածքում ենթարկվում են պատժամիջոցների՝ տեղի առևտրականներից բռնությամբ առգարվված ոսկու և ալմաստի ապօրինի վաճառքի մեջ ունեցած դերակատարման համար»: 

Այնուամենայնիվ, վերոնշյալ միջոցառումները, կարծես թե, քիչ ազդեցություն են ունեցել շահագրգիռ կողմերից որևէ մեկի գործունեության վրա: Սա նաև մասամբ պատճառ դարձավ, որ 2020 թվականից ուժեղացավ «Վագներ» խմբի հետ կապված արտասահմանյան ընկերությունների նկատմամբ հսկողությունը: Այս ահամտեքստում Meroe Gold-ը իր բաժնետոմսերը վաճառել էր Al Sawlaj for Mining Ltd անունով ընկերությանը,որը ցուցակագրել է ընդամենը մեկ աշխատողի, ով էլ հանդիսանում էր  նույն Meroe Gold-ի նախկին մենջերը: 

Թեև այն ժամանակ քչերն էին նկատել վերոնշյալ փոփոխությունը, սակայն ապրիլի 13-ին, վերջին մարտերի բռնկումից ընդամենը երեք օր առաջ, Bloomberg-ը մի հետաքրքիր պատմություն ներկայացրեց: Դրանից պարզ է դառնում, որ Սուդանի իշխանությունները Al Sawlaj for Mining Ltd ընկերության համար աշխատող Ռուսաստանի քաղաքացուն մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ: Այդ հոդվածի մեջ նշվում է, որ «սա ազդարարում է Սուդանի զինվորականների և մրցակից միլիցիաների միջև ուժային պայքարի սրացում, որի առաջնորդը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ»:

BBC-ի նախկին խմբագիր Պլաուտը նշում է, որ կարելի է ենթադրել, որ Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող «մրցակից միլիցիայի ղեկավարը» Հեմեդին էր։ Մինչ Ալ-Բուրհանի հետ նրա առճակատման բռնկումը, գնահատվում էր, որ նա իր տրամադրության տակ ուներ մինչև 100,000 զինվոր: Կարելի է ասել, որ Հեմեդին դարձել է լուրջ քաղաքական հակառակորդ՝ սեփական ռամական ներուժով: Մոսկվայի տեսանկյունից նա ավելի զիջողական էր տրամադված, քան ալ-Բուրհանը, ով չնայած ուրախ էր ընդունել Պուտինի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, բայց այդքան մոտ չէր Մոսկվայի հետ:

Պալաուտը կարծում է, որ Սուդանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումով, բացի Ուկրաինայից կա ևս մեկ հակամարտություն, որը կապված է ազգային հարստության և զենքի վաճառքի համար մղվող պայքարի հետ:

Բեռնում.....