Հայաստանի Հանրապետությունը կապ չունի ականի վրա պայթած՝ Ադրբեջանի ՊՆ բեռնատարի հետ։ Հայաստանի հասցեին Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են և ծառայում են միայն որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի կամ սադրանքի Ադրբեջանի քարոզչություն։
Նման հայտարարություն է արել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
