16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը. որոշ երկրներ արդեն արձագանքել են
Այլ Լուրեր

Չինաստանի դեսպանը կասկածի տակ է դրել նախկին ԽՍՀՄ երկրների ինքնիշխանությունը. որոշ երկրներ արդեն արձագանքել են

Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լյու Շայը հայտարարել է, որ նախկին խորհրդային երկրները, իբր, «միջազգային իրավունքում վավեր կարգավիճակ չունեն»։ Այս մասին նա հայտարարել է ֆրանսիական La Chaîne Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հեռուստաալիքի եթերում հեռուստալրագրող Դարիուս Ռոշենը դիվանագետին ասել է, որ իր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ անհասկանալի է և խնդրել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ղրիմը Ուկրաինա է։ Դեսպանը հայտարարել է, որ դա «կախված է նրանից, թե ինչպես եք նայում հարցին», իսկ թերակղզին «սկզբում ռուսական է եղել»։

Երբ լրագրողն ասել է, որ միջազգային իրավունքը Ղրիմը դիտարկում է որպես Ուկրաինայի տարածք, դիվանագետը պատասխանել է, որ «նախկին Խորհրդային Միության երկրները ներկայիս միջազգային իրավունքում չունեն կարգավիճակ, քանի որ չկա միջազգային համաձայնագիր, որը կհստակեցներ նրանց՝ որպես ինքնիշխան երկրների կարգավիճակը»: (խմբ. հիշեցնենք, որ նման համաձայնագրի մասին խոսելը անհեթեթություն է, նախկին խորհրդային հանրապետությունները հռչակել են իրենց ինքնիշխանությունը և ճանաչվել այլ պետությունների կողմից, ինչպես նաև դարձել ՄԱԿ-ի լիիրավ անդամներ):

Միաժամանակ, Չինաստանի դեսպանը ավելացրել է, որ աշխարհը չպետք է վիճի «նման խնդիրների» համար և կոչ է արել Ուկրաինայում դադարեցնել կրակը։

Չինաստանի դեսպանի այս առաոել քան տարօրինակ հայտարարությանն արձագանքել է արձագանքել է Ուկրաինան: Ֆրանսիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Օմելչենկոն Թվիթերում գրել է, որ Չինաստանի ներկայացուցիչը կա՛մ «աշխարհագրության հետ կապված ակնհայտ խնդիրներ ունի», կա՛մ նրա խոսքերը հակասում են Չինաստանի պաշտոնական դիրքորոշմանը «Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու ջանքերի վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա»:

«Ո՞ւմն է Ղրիմը» հարցը, ինչպես միշտ, ցուցիչ է։ Հաջորդ անգամ պետք է ավելացնեք «Իսկ ո՞ւմն է Վլադիվոստոկը», — ավելացրել է Օմելչենկոն:

«Ո՞ւմն է Ղրիմը» թեստային հարցը, ինչպես միշտ, ցուցիչ է: Հաջորդ անգամ լավ կլինի հարցնել «Ո՞ւմն է Վլադիվոստոկը»։

Բացի Ուկրաինանից, չինական դիվանագետի խոսքերին արձագանքել է նաև Էստոնիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարգուս Ցահկնան։ Նա հայտարարել է, որ Էստոնիայիը կկանչվի երկրի ԱԳՆ։

«Մեր նպատակն է հասկացնել, որ նման տեսակետներն անընդունելի են, և Էստոնիան ինքնիշխան պետություն է», — ասել է Ցահկնան:

Իր հերթին Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Թվիթերում նշել է, որ Չինաստանի դեսպանի խոսքերն այն պատճառներից մեկն են, թե «ինչու Բալթյան երկրները չեն վստահում Չինաստանին «Ուկրաինայում խաղաղության հաստատման միջնորդությունը»։

Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը Չինաստանի դեսպանի խոսքերն անվանել է «բացարձակապես անընդունելի»։ Լատվիան սպասում է այդ հայտարարության վերաբերյալ Չինաստանի բացատրություններին ու հերքմանը։

Հետխորհրդային երկրների ինքնիշխանության մասին չինացի դիվանագետի հայտարարությունից հետո Բալթյան երեք երկրներն էլ իրենց մայրաքաղաքներում Չինաստանի ներկայացուցիչներին կանչել են արտաքին գործերի նախարարություններ։

Չինաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Բելառուսից և Կենտրոնական Ասիայի երկրներից արձագանքները դեռևս չկան։ Չկան արձագանքներ նաև Հարավային Կովկասի երկրներից, ինչպես նաև Մոլդովայից:

Մեր կողմից հիշեցնենք, որ ԽՍՀՄ-ը բաղկացած էր 15 հանրապետություններից, այդ թվում՝ Ռուսաստանի Սոցիալիստական ​​Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը (ՌՍՖՍՀ), որի իրավահաջորդն է Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ եթե «նախկին Խորհրդային Միության երկրները ներկայիս միջազգային իրավունքում չունեն կարգավիճակ», ապա չունի կարգավիճակ նաև Ռուսաստանը: Հուսով ենք, որ ՌԴ ԱԳՆ-ն, ով այդքան եռանդուն է արձագանքում ամեն ինչին, առանց ուշադրության չի թողնի Չինաստանի դեսպանի այս հայտարարությունը։ Թե՞ Չինաստանի դեսպանը նկատի չի ունեցել Ռուսաստանը։

Լյու Շայը Ֆրանսիայում Չինաստանի դեսպանն է 2019 թվականից։ Մինչ այդ նա Չինաստանի դեսպանն է եղել Կանադայում, իսկ մինչ այդ՝ Սենեգալում։

Բեռնում.....