15.1 C
Yerevan
2 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 01.06.2023
Գլխավոր » Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը․ Ֆրանսիայի ԱԳՆ
Այլ Լուրեր

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք․

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հասցեական հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ․

«Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ կյանքի կոչել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմամբ պահանջվող միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր իրական ուժ ունեն։

Ֆրանսիան պահանջում է վերականգնել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով, ինչպես նաև՝ վերականգնել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումները»։

Բեռնում.....