15.2 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » Կոլորադոյում Ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Այլ Լուրեր

Կոլորադոյում Ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թ.-ի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նահանգապետի տարածած հայտարարությունը:

Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է  ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. Կոլորադոյի նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ ուսուցում անցնել:

«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում», — նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում:

FucZAX6WAAEfXUu.jpg (257 KB)
Բեռնում.....