12.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Նատալյա Ռոտենբերգը կարող է ձերբակալվել. նման որոշում է կայացրել Լոնդոնի բարձր դատարանը
Այլ Լուրեր

Նատալյա Ռոտենբերգը կարող է ձերբակալվել. նման որոշում է կայացրել Լոնդոնի բարձր դատարանը

Նատալյա Ռոտենբերգը, որն այժմ ավելի հայտնի է որպես ոչ պակաս սկանդալային գործարար Տիգրան Արզաքանցյանի կին, 2005-2013 թվականներին ամուսնացած է եղել Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկեր Արկադի Ռոտենբերգի հետ և երկար ժամանակ ապրել է Բրիտանիայում։

Հայտնի է, որ նա դատի էր տվել նախկին ամուսնուն՝ գույքի բաժանման համար։ Եվ ահա, Լոնդոնի Գերագույն դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու օրդեր է տվել՝ ամուսնալուծության իր փաստաբաններին վճարելուց հրաժարվելու և դատարան չներկայանալու համար, հայտնում է (https://www.telegraph.co.uk/business/22.04.2023/putin-judo-partner-arkady-natalia-rotenberg-divorce/) բրիտանական The Telegraph-ը։

Ըստ թերթի՝ դատարանը ճանաչել է, որ Նատալյա Ռոտենբերգը Candey իրավաբանական ընկերությանը 11,5 հազար ֆունտ չի վճարել մատուցած ծառայությունների համար, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Candey-ի ներկայացուցիչների խոսքով՝ Ռոտենբերգը «ոչ մի կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։

Դատավոր Էնդրյու Ռիչին Տիգրան Արզաքանցյանի կնոջն արդեն երեք շաբաթվա ազատազրկման էր դատապարտել նախորդ երկու նիստերին չներկայանալու համար, սակայն նա հնարավորություն ուներ խուսափել ազատազրկումից՝ հինգշաբթի օրը ներկայանալով նիստին, ինչը տեղի չունեցավ, նշում է The Telegraph-ը։

Նատալյա Ռոտենբերգն ամուսնացած է եղել Արկադի Ռոտենբերգի հետ 2005-ից 2013 թվականներին։ Այժմ նրա ամուսինը հայ գործարար և իրեն քաղաքական գործիչ հռչակած Տիգրան Արզաքանցյանն է, որի հետ 2022 թվականի մարտին նա հայտարարել էր «Ուժ Հայրենյաց» կուսակցության ստեղծման մասին։ Բացի այդ, Ռոտենբերգը նախատեսում է նաև մասնակցել Երևանի գալիք ՏԻՄ ընտրություններին` առաջադրելով իրեն որպես քաղաքապետի թեկնածու։

Ռուս գործարարի նախկին կինը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչելու և դրանով իսկ դատարանի միջոցով վերցնել Ռոտենբերգի կարողության կեսը։  Գործընթացն ավարտվել է 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել է չհրապարակել ամուսնալուծության պայմանները։

2020 թվականին նա հերթական դատական հայցը Մեծ Բրիտանիայի Վերաքննիչ դատարանում՝ փորձելով վիճարկել իր նախկին կնոջը 27,5 միլիոն ֆունտ արժողությամբ Ռիբսդեն առանձնատան փոխանցումը, որը գտնվում է Սուրեյի Բագշոտ գյուղի մոտ (Լոնդոնի կենտրոնից մոտ 50 կմ հեռավորության վրա): 2021 թվականին դատարանը վճիռ է կայացրեց հօգուտ գործարարի.

Թե ինչպես ձերբակալման որոշումը կազդի Հայաստանում Նատալյա Ռոտենբերգի քաղաքական հավակնությունների վրա, հայտնի չէ։ Սակայն, չի բացառվում, որ էպատաժային պահվածքով հայտնի զույգը փորձի ներկայանալ որպես զոհ և ձերբակալման որոշումը ներկայացնի որպես Արևմուտքի կամ հակառակը` պուտինյան ռեժիմի կողմից կազմակերպված հետապնդում` կախված նրանից, թե կոնկրետ պահին ինչն ավելի շահավետ կլինի։

Բեռնում.....