21.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Լավրովը ժամանել է Նյու Յորք
Այլ Լուրեր

Լավրովը ժամանել է Նյու Յորք

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր Telegram ալիքում։

«Վաղը նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ», — գրել է նա։

Զախարովայի խոսքով՝ Լավրովի ինքնաթիռին Flightradar-24-ով հետևել են բազմաթիվ մարդիկ։

Երկուշաբթի օրը Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի նախագահության կենտրոնական միջոցառումներից մեկին՝ բաց քննարկումներին՝ կազմակերպության կանոնադրության սկզբունքների պաշտպանության թեմայով։ Երեքշաբթի օրը նա նախագահելու է Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի ևս մեկ նիստ՝ բաց քննարկումներ մերձավորարևելյան խնդիրների շուրջ:

Սպասվում է, որ Նյու Յորք կատարած այցի ժամանակ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Կիրակի օրը Լավրովի ինքնաթիռը Մոսկվայից թռել է Նյու Յորք։ ԱՄՆ-ի իշխանությունները վիզաներ չեն տրամադրել ռուս լրագրողներին։ Լավրովը ԱՄՆ-ի նման պահվածքը որակել է որպես «հիմարություն» և խոստացել, որ Մոսկվան դա «չի մոռանա և չի ների»։

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակալությունը, ԱՄՆ-ն ռուսական պատվիրակությանը վիզաների տրամադրումն սկսել է միայն անցյալ շաբաթվա վերջին։ Լավրովն անցյալ չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, որպես երկիր, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, չարաշահում է իր դիրքը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել էր, որ Վաշինգտոնը ոչ բոլոր դիվանագետներին է վիզաներ տրամադրել։

Ռուսական կողմն արդեն երկար տարիներ դժվարությունների է բախվում ՄԱԿ-ի տարբեր մարմիններում աշխատելու համար փաստաթղթեր ստանալու հարցում, առաջին հերթին՝ ամերիկյան։ Մարտի վերջին Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է ԱՄՆ-ի դեմ արբիտրաժի ընթացակարգի շուտափույթ մեկնարկ՝ այս խնդիրը լուծելու համար:

Բեռնում.....