17.1 C
Yerevan
20 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 19.05.2023
Գլխավոր » Շախմատիստ Լևոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդը
Այլ Լուրեր

Շախմատիստ Լևոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդը

Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:  «Ֆեյսբուք»-ի իր էջում շախմատիստ Լևոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդը: 

«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ: 

Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ: 

Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ: 

Մի իմաստուն ասացվածք կա. «Կյանքը, որն ավարտվում է մահով, արժանի չէ ապրել»: Եկեք բոլորս ապրենք և փորձենք հիշել այն լավ բաները, որոնք մենք արել ենք մեր ազգի և ամբողջ աշխարհի համար»,- գրել է նա:

Բեռնում.....