Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանից:
«Առաջիկայում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան»,- ասաց նա:
