16.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Կիևի կենտրոնում տեղադրված հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված Բարեխոսական կարգը
Այլ Լուրեր

Կիևի կենտրոնում տեղադրված հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված Բարեխոսական կարգը

Այսօր Կիևի կենտրոնում տեղադրված հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակի Խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված Բարեխոսական կարգը: Միջոցառմանը ներկա էին դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու դեսպանության անձնակազմը, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը և մեծ թվով հայրենակիցներ, ինչպես նաև Ուկրաինայում Սուրբ աթոռի Նունցին, քույր եկեղեցիների և Ուկրաինայի մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։

Արարողության սկզբում ներկաներին դիմեց Ուկրաինայի հայերի հոգևոր առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որը հանդիսապետեց նահատակների բարեխոսական կարգը:

Դեսպանը իր խոսքում նշեց, որ 20-րդ դարի սկզբին օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հետագայում հիմք դարձավ ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատիժի մասին» միջազգային կոնվենցիայում: Անդրադարձ կատարվեց նաև մեր օրերին տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու միջազգային հանրության արձագանքներին:

Արարողության վերջում տեղի ունեցավ համատեղ աղոթք, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:

Բեռնում.....