18.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Արքեպիսկոպոս Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Արքեպիսկոպոս Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն: Իսկ ի՞նչ դիմումի մասին է խոսքը: Այս տարվա հունվարի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որ չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա ստացել է որպես հոգեւորական նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է, որ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվող փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է, եւ նվիրատվությունն անձամբ իրեն են արել, այլ ոչ թե եկեղեցուն։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդը դատախազություն է ուղարկել փաստաթղթեր, որտեղ ցույց է տվել, որ իր ունեցվածքն օրինական ծագում ունի, նվիրված է եղել հենց իրեն:

Բեռնում.....