19.1 C
Yerevan
19 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 18.05.2023
Գլխավոր » Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն․ Արայիկ Հարությունյան
Այլ Լուրեր

Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Այսօրվանից Երևանը կրկին դառնում է եվրոպական բռնցքամարտի կենտրոն: Մեր մայրաքաղաքում մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։

💪Ակնհայտ է, որ երկրպագուների բուռն աջակցությունն օգնում է մեր մարզիկներին հասնելու նոր բարձունքների: Ուստի գնանք տրիբունաներ և օգնենք ՄԵՐՈՆՑ:

✅ Ֆեդերացիան՝ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ մեծ աշխատանք է կատարել առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար:

📍Մրցումների անցկացման վայրը՝ Միկա մարզահամալիր։ Սեսիաների սկիզբը ժամը 13:00-ին և 17։00-ին է: Մուտքն ազատ է։

Բեռնում.....