10.1 C
Yerevan
16 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 15.05.2023
Գլխավոր » Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես
Այլ Լուրեր

Ադամ Շիֆն Արցախի անկախությունը ճանաչող և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող օրինագիծ է ներկայացրել Կոնգրես

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Արցախի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ:։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», — նշված է բանաձևի տեքստում:

ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը:

Բեռնում.....