21.1 C
Yerevan
18 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 17.05.2023
Գլխավոր » Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Իզերի պատվիրակությանը
Այլ Լուրեր

Լաչինի միջանցքում միջազգային փաստահավաք առաքելությունը հրամայական է. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Իզերի պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի, մասնավորապես Գեղարքունիքի և Իզեր դեպարտամենտի միջև ձևավորված առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում:

«Ժան-Պիեր Բարբիեն, շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակությունը՝ խորացնելու և ամրապնդելու Գեղարքունիք-Իզեր, ինչպես նաև դեպարտամենտի Գրենոբլ և Վիեն քաղաքների՝ Սևանի ու Գորիսի հետ գործակցություններն առողջապահության, զբոսաշրջության, կրթության, մշակույթի, ֆրանկոֆոնիայի ոլորտներում:

Երկուստեք գոհունակություն են արտահայտել երկու շրջանների միջև ձևավորված երկարատև ու ինստիտուցիոնալ արդյունավետ ապակենտրոնացված համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում կարևորվել է այցի ընթացքում ստորագրված Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի 2023-2027թթ. ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։

Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայմանը՝ ընդգծել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը:

Բեռնում.....